Բավ է պառակտվել
17-06-2014 11:11

Խոշոր հրդեհ Արցախում

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի կառավարման կետում հունիսի 16-ին ժամը 13.37-ին Ստեփանակերտի փրկարարական վարչության ահազանգման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտի Ազատամարտիկների 36 հասցեում` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի շենքի լսարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում են ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից` դեպքի վայր են մեկնել ընդհանուր թվով 7 հրշեջ մեքենա, ինչպես նաեւ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 հատուկ փրկարարական մեքենա: Հրդեհաշիջմանը զուգահեռ իրականացվել են տարհանման աշխատանքներ:

Հրդեհը բռնկվել է առաջին հարկի լսարաններից մեկում եւ արգելափակել ելքերը, լուսամուտների մի մասը: Հրդեհի բռնկման պահին շենքում գտնվում էին 150 ուսանող եւ 30 դասախոս ու աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.37-ին, մարվել` 15.50-ին: Փրկարարական աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել նաեւ ԼՂՀ ոստիկանության աշխատակիցները: Դեպքի վայրում էին հանրապետության վարչապետը, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հրդեհի հետեւանքով այրվել է 1 լսարան, հրդեհի բռնկման պատճառը եւ հասցված վնասի չափը ճշտվում են։