Բավ է պառակտվել
14-06-2014 10:07

Խոշոր ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 3 վիրավորների վիճակը ծանր է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 02.55-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 MA 394 եւ «Լեքսուս» մակնիշի 99 PR 606 համարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. առկա է գազի արտահոսք:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել 23-ամյա Ս. Մ.-ին, 22-ամյա Տ. Զ.-ին եւ 22-ամյա Գ. Խ.-ին, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու (20-25 տարեկան) դի:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը եւ կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: