Բավ է պառակտվել
08-12-2014 08:14

Խորհրդակցություն` նվիրված զբոսաշրջության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցերին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էր ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Վարդանյանը:
Քննարկվել են Արցախում զբոսաշրջության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել էկոտուրիզմի զարգացման հեռանկարներին, որի համատեքստում ներկայացվել է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի տարածքում էկոգյուղի ստեղծման ծրագիրը:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին` մեր երկրում զբոսաշրջության զարգացմանը, այս գործում արտասահմանյան առաջատար մասնագետների ներգրավմանը եւ ժամանակակից փորձի կիրառմանը նպաստելու համար:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք: