Բավ է պառակտվել
06-12-2014 17:39

Նախատոնական հրահանգներ ոստիկանության պետի կողմից

Այսօր ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են Ամանորին նախորդող շրջանում օպերատիվ իրավիճակի վերահսկման խնդիրներ, որոնց նպատակը գույքային հանցագործությունների, մարմնական վնասվածք հասցնելու, ոգելից խմիչքի ազդեցության տակ կատարվող հանցարարքների կանխարգելումն է: Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Վ. Գասպարյանը ստորաբաժանումների ղեկավարներին կարգադրել է շուրջօրյա ուժեղացված ծառայություն իրականացնել հասարակական վայրերում, առևտրի խոշոր կենտրոններում, փողոցներում, բակերում, բոլոր այն տարածքներում, որտեղ հնարավոր է հանցամիտ տարրերի նախատոնական ակտիվացում: Ճանապարհային ոստիկանությանը հրահանգվել է բացառիկ անհանդուրժող լինել անսթափ վիճակում ավտոմեքենա վարողների հանդեպ և կանխել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ցանկացած նման դրսևորում: Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին ցուցում է տվել կանխարգելիչ և նախականխման միջոցառումների ընթացքում սերտորեն համագործակցել քաղաքացիների, շահագրգիռ կառույցների ու կազմակերպությունների հետ՝ համատեղ ու ողջ ծավալով իրականացնելու առաջադրված խնդիրները, որպեսզի որևէ հանցարարք ու միջադեպ չխաթարի գեղեցիկ ու լուսավոր տոնը: