13-01-2014 15:20

Խորհրդակցություն ԱԻ նախարարությունում

Այսօր ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց հանրապետությունում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին` նշելով, որ տոնական օրերին իրականացվել է ներքին ուժեղացված ծառայություն: Մշակվել ու հաստատվել է փրկարար ծառայության 2014 թ. աշխատանքային պլանը, ինչպես նաև պատրաստվել են առաջարկություններ` ԱԻՆ միասնական տեխնիկական բազա հիմնելու ուղղությամբ: ՓԾ տնօրենը զեկուցեց նաև, որ քննարկվել են ազդարարման միասնական համակարգի հայեցակարգի մշակման հետ կապված հարցեր:
ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ Մոսկվայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի մասնագետների հետ շարունակում են քննարկել Գառնիի դիտարանի դեֆորմոգրաֆի վերագործարկման խնդիրները: ՀՀ ԱԻՆ մարզային ստորաբաժանումները և ԼՂՀ փրկարար ծառայությունն առցանց զեկուցեցին տեղերում գրանցված պատահարների և օպերատիվ իրավիճակի մասին: Ընթացքի մեջ են մարզերում ճգնաժամային կառավարման կենտրոններ հիմնելու աշխատանքները: Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը, երկարամյա անբասիր աշխատանքի և բարեխիղճ ծառայության համար, ինչպես նաև 50-ամյա հոբելյանի կապակցությամբ, «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ շնորհեց ՀՀ ԱԻՆ պետական ռեզերվների գործակալության պետի տեղակալ Արեգ Խաչատրյանին: