Բավ է պառակտվել
18-03-2016 15:10

Միխայիլ Խոդորկովսկին պլանավորում է վերադառնալ Ռուսաստան

ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին վերջերս տված  հարցազրույցում ասել է, որ պլանավորում է վերադառնալ Ռուսաստան։ «Ես կվերադառնամ հենց որ ռեժիմը սկսի տապալվել»,- խոստացել է նա։ Խոդորկովսկին կարծում է, որ Վլադիմիր Պուտինի կառուցած քաղաքական համակարգը 10 տարուց էլ շուտ կսպառի իրեն։ «Իրավիճակը շան անկայուն է, քանի որ Պուտինի շրջապատը սկսում է մտածել, թե ինչ է մնալու Պուտինից հետո։ Մոդելը, որը նա կառուցում է հիմա, չի կարող երկար դիմանալ։ 10 տարի անց, երբ նա 70 տարեկան լինի, իսկ նրա բյուրոկրատները՝ ընդամենը 40, նա կբախվի չեզոքության ճգնաժամի հետ»,- ասել է Խոդորկովսկին՝ նշելով, որ այդ իշխանությունը շատ վատ բաներ է արել, եւ անհրաժեշտ է դատական գործընթաց, որտեղ ապացույցներ կներկայացվեն։