Բավ է պառակտվել
23-12-2015 14:03

Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին սեփականատեր, օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ:Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: 
Հրաժարվելով այլ մանրամասներ հաղորդելուց` պաշտոնյան հավելել է, որ դատարանի որոշմամբ Խոդորկովսկին պետք է կալանքի տակ առնվի։ 
Նախորդ շաբաթ ՔԿ-ն արտերկրում գտնվող Խոդորկովսկուն հեռակա սպանության կազմակերպման մեղադրանք է ներկայացրել։