Ռուսաստանի քննչական կոմիտեն ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխաիլ Խոդորկովսկուն սպանությունների գործով հեռակա կարգով մեղադրանք է ներկայացրել:
Համապատասխան որոշումը հրապարակվել է դաշնային մարմնի կայքում:
Խոսքը 1998 թվականին Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության և նրան ուղեկցող Վյաչեսլավ Կոկոշկինի դեմ մահափորձի մասին է: ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավարը նաև մեղադրվում է 1999 թվականին Իսթ Պետրոլեում Հանդելսգեզ ընկերության կառավարիչ Եվգենի Ռիբինի սպանության մեջ:
«Քննության տվյալներով՝ հենց Խոդորկովսկին, լինելով ՅՈւԿՕՍ ընկերության բաժնետեր և խորհրդի նախագահ, հանձնարարել է իրեն ենթակա ընկերության աշխատակիցներ Նեվզլինին և Պիչուգինին, ինչպես նաև այլ անձանց Պետուխովի և Ռիբինի սպանությունը, ում ծառայողական գործունեությունը հակասել է ՅՈւԿՕՍ-ի շահերին»,- ասված է հաղորդագրությունում:
Բացի այդ նշվում է, որ Խոդորկովսկին չի ժամանել հարցաքննության քննչական կոմիտե, ինչի կապակցությամբ մոտ ժամանակներս նրա նկատմամբ հետախուզություն կհայտարարվի:
Բավ է պառակտվել