15-07-2014 16:45

ԼՂՀ-ում հակառակորդի կրակոցից խաղաղ բնակիչ է զոհվել

Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ասկերանի շրջանում հուլիսի 14-ից խաղաղ բնակիչ է զոհվել հակառակորդի գնդակից:

Ինչպես հայտնում են ԼՂՀ գլխավոր դատախազությունից, հուլիսի 14-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Արվիդ Դանիելյանը Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ակնա թաղամասի մերձակայքում տեղակայված` «Սարիջալու» կոչվող տեղանքում, Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի «Ագրոտնտեսություն թիվ 1» ՓԲ ընկերությանը պատկանող` իրեն ամրակցված «Ջոն-դեր» մակնիշի 13-97 ՆԿ պետհամարանիշի տրակտորով հերկի աշխատանքներ կատարելու ժամանակ, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերից ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, ազգային ատելության շարժառիթով արձակված կրակոցի հետեւանքով, դեմքի շրջանում ստացել է հրազենային գնդակային վիրավորում եւ տեղում մահացել:

Նշված փաստի առթիվ, 2014թ. հուլիսի 14-ին, ԼՂՀ ոստիկանության ՔՎ Ասկերանի շրջանի քննչական խմբի կողմից հարուցվել է թիվ 151026.14 քրեական գործը` ԼՂՀ քր. օր-ի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարումը եւ հսկողությունն իրականացնում է Ասկերանի շրջանի դատախազությունը: