Բավ է պառակտվել
10-04-2014 12:16

Խաղատուն մուտք գործող անձանց տարիքը հարկավոր է ստուգել

՛՛Շահումով խաղերի ու խաղատների մասին՛՛ օրենքում համապատասխան փոփոխություններ ներկայացնելով, անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը նշեցին, որ ՀՀ քաղաքացիներին հարկավոր է հնարավորություն տալ՝ պահանջելու ինքնակամ սահմանափակելու իրենքց մուտքը խաղատուն:

՛՛Մոլեխաղերից հոգեբանական կախվածության մեջ գտնվողները կարող են խնդրել սահմանափակել իրենց մուտքը խաղատուն՝ 6 ամսից մինչեւ 3 տարի ժամանակահատվածով՛՛,-նշեց Ա. Արզումանյանը: Ինչպես կառավարության եզրակացությունում է նշվում, հարկավոր է մանրամասնել, կարող է արդյոք քաղաքացին արտահերթ կերպով հետ կանչել իր դիմումը:

Մեկ այլ փոփոխություն առաջարկում է ստուգել անձնագրերը խաղատան մուտքի մոտ՝ հստակ իմանալու, որ մուտք գործել ցանկացողը չափահաս է: Կառավարության կարծիքով՝ կարելի է թույլ տալ ներկայացնել ոչ միայն անձնագիր, այլեւ տարիքը հաստատող ցանկացած փաստաթուղթ: