Բավ է պառակտվել
27-05-2014 12:30

Այս տարի մայրաքաղաքում կկառուցվի մինի ֆուտբոլի 15 խաղադաշտ

Երեխաների առողջ ապրելակերպի խթանման, ինչպես նաև բակային ակտիվ հանգստի ապահովման ու պատանի երևանցիների մարզական հաջողություններին նպաստելու նպատակով վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով ընթանում են մինի ֆուտբոլի նոր խաղադաշտերի կառուցման աշխատանքները:

Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում:
Այս տարվա ծրագրով մայրաքաղաքում կառուցվելու է մինի ֆուտբոլի 15 խաղադաշտ: Դրանցից 10-ում շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են:


Մյուս վայրերում առայժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Շինաշխատանքներն իրականացվում են համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից:
Առաջիկայում կմեկնարկեն նաև նախորդ տարիներին կառուցված թվով 59 մինի ֆուտբոլի խաղադաշտերի վերանորոգման աշխատանքները: