27-09-2014 08:41

ԼՂՀ-ն պատրաստ է Ադրբեջանին փոխանցել դիվերսիոն խմբի սպանված անդամի դին

Նախրեին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը տարածել է հայտարարություն, ըստ որի, ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված և ոչնչացված անհայտ երրորդ անդամի ինքնությունը պարզելուց հետո ԼՂՀ իշխանությունները կընդունեն համապատասխան որոշում։
Ինչպես հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված անձի ինքնությունն արդեն պարզվել է, և նա հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հ.Հասանովը, ԼՂՀ իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և հավատարմություն Ժնևյան կոնվենցիայի դրույթներին, միակողմանի կարգով իրենց պատրաստակամությունն են հայտնում հանձնել Հ.Հասանովի դին Ադրբեջանի Հանրապետությանը։