Բավ է պառակտվել
22-05-2014 11:25

Լեռնային Ղարաբաղը հայտնվել է ոչ դրական երկրների ցուցակում՝ Ադրբեջանի հետ միասին

Gallup հասարակական կարծիքի ուսումնասիրության ինստիտուտը կազմել է աշխարհի ամենադրական երկրների վարկանիշային աղյուսակը 2013-ի համար, հայտնում է Business Insider-ը:

Հարցումն անցկացվել է 138 երկրի 1000-ական բնակչի շրջանում՝ ըստ նրա, թե նախօրեին ինչպիսի՝ դրակա՞ն, թե՞ բացասական փորձառություն են ունեցել, ժպտացե՞լ են, ծիծաղե՞լ, հանգստացե՞լ, հարգալից վերաբերմունքի արժանացե՞լ, սովորե՞լ կամ հետաքրքիր բանով զբաղվե՞լ են։

Ըստ այդմ՝ 11 ամենադրական երկրներից 10-ը Լատինական Ամերիկայում են: Ցուցակը գլխավորում է Պարագվայը՝ երրորդ տարին անընդմեջ. այնտեղ իր փորձառությունը դրական է գնահատել բնակչության 87 տոկոսը:

Ցուցակում վերջինը Սիրիան է՝ նույն ցուցանիշների 36%-ով. սա Gallup-ի այս հարցման բոլոր ժամանակների ամենացածր ցուցանիշն է:

Ոչ դրական զգացողությամբ երկրների ցուցակում է նաև Ադրբեջանը՝ 55 տոկոս:
Նույն ցուցակում է նաև Լեռնային Ղարաբաղը՝ կրկին 55 տոկոսով:

Վրաստանն ու Հայաստանն ունեն 56 տոկոսով դրական փորձառություն ապրած բնակչություն, և ցուցակի վերջից 14-ն ու 15-րդն են՝ համապատասխանաբար։