Բավ է պառակտվել
11-12-2013 15:32

Հանրապետությունում սպասվում է ձյուն. ԱԻՆ

Դեկտեմբերի 11-ի երեկոյան ժամերին, 12-ին, 13-ին հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ, բուք, ճանապարհներին՝ մերկասառույց և ցածր տեսանելիություն, հաղորդում է ԱԻՆ կայքը:

Դեկտեմբերի 14-ին Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 15-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով:

Մայրաքաղաքում դեկտեմբերի 12-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: