Բավ է պառակտվել
24-11-2015 09:49

A 321-ը ոչնչացրած ռումբը տեղադրված է եղել 15 -ամյա աղջնակի նստարանի տակ

Հետաքննիչները պարզել են, թե հատկապես որտեղ է գտնվել ռումբը Սինայում ոչնչացված ռուսական Airbus 321 օդանավում։ Նախնական տեղեկություններով, պայթուցիկ նյութը գտնվել է 31 A նստարանի տակ, որի վրա նստած է եղել 15-ամյա Մարիա Ի-ն Լենինգրադյան շրջանից: 
Պայթյունի էպիկենտրոնում է գտնվել նաև 77-ամյա Նադեժդա Բաշակովան, որը նստած է եղել հենց աղջկա հետևի նստարանին։ Պայթունի հստակ վայրը հաջողվել է պարզել քիմիական և այլ դատաբժշկական փորձաքննության արդյունքում։ Հիշեցնենք՝ ավիաաղետի հետևանքով մահացավ 224 մարդ, որոնց թվում 25-ը երեխաներ էին։