Բավ է պառակտվել
06-07-2016 14:13

ՌԴ Պետդումայի շենքում պայթյուն է հնչել. կա 1 տուժած

Մոսկվայում՝ Պետական դումայի շենքում, քիմիական նյութեր պարունակող բալոնի պայթյունից մեկ մարդ է տուժել։ Այս մասին հայտնում են Մոսկվայի բժշկական ծառայությունները։ «Մենք հաստատում ենք, որ պայթյունի հետեւանքով մեկ մարդ տուժել է։ Դա տեղի աշխատողն է եղել»,– ասել է աղբյուրը։

Այս պահին Պետդումայի մոտ 5 հրշեջ մեքենա կա։ Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չեն հաստատել։