Բավ է պառակտվել
11-12-2013 17:50

Պայթյուն՝ «ԱրմենՏել»-ի մասնաճյուղում

Դեկտեմբերի 11-ին, ժամը 10.23-ին Երևանի Շիրվանզադեի փողոցի թիվ 33/19 շենքի նկուղում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի, հաղորդում է ԱԻՆ կայքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ,  հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ շենքի նկուղային հարկում կուտակված անհայտ ծագման գազերի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն:

Պայթյունի հետևանքով վնասվել է կախովի առաստաղը (4-5 քմ):  Զոհեր և տուժածներ չկան:

Դեպքի մասին տեղեկացվել են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը, ՃԿԿ-ում ՀՀ առողջապահության, տրանսպորտի և կապի, բնապահպանության նախարարությունների պատասխանատուները: Դեպքի վայրում են գտնվել ՓԾ օրվա պատասխանատուն, ԲՊԱՀՎԿՎ պետի տեղակալը, ԵՓՎ Արաբկիրի բաժնի պետը, թիվ 5 ՀՓՋ-ի հրամանատարը:

Նշենք, որ վերոնշյալ տարածքը պատկանում է  «ԱրմենՏել» ընկերությանը: