Բավ է պառակտվել
04-06-2016 11:17

Պայթյուն է որոտացել Վանաձորւմ

ԱԻՆ–ից հաղորդում են, որ պայթյունի հետևանքով կոտրվել են շենքի մուտքի դռան ապակիները և կախովի առաստաղը

Հունիսի 4-ին` ժամը 01.02-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց 11 հասցեում գտնվող շենքի տանիքում տեղի է ունեցել պայթյուն, հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ոստիկանության աշխատակիցները: Պայթյունի հետևանքով կոտրվել են շենքի մուտքի դռան ապակիները և կախովի առաստաղը՝ մասնակի: Զոհեր և վիրավորներ չկան: