Բավ է պառակտվել
15-02-2017 10:54

Գեղարքունիքի տներից մեկում պայթյուն է գրանցվել. 61–ամյա կինը այրվածքներով հոսպիտալացվել է

Այսօր առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 08։30-ի սահմաններում Արծվանիստ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։
Պարզվել է, որ հիվանդանոց է տեղափոխվել նշված տան բնակչուհի, 61-ամյա Անահիտ Շուքուրյանը, ով 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ է ստացել։
Կայքի տեղեկություններով, առավոտյան Ա. Շուքուրյանը փորձել է սուրճ պատրաստել և գազը միացրել է, ինչի հետևանքով էլ առաջացել է պայթյուն, և տան պատն ու առաստաղը փլուզվել են։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։