Բավ է պառակտվել
05-08-2016 14:03

Պայթյուն Գյումրիի գազալցակայաններից մեկում. կան տուժածներ (լուսանկարներ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 5-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյան խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ պայթյունի հետևանքով տուժել է երկու քաղաքացի՝ 1960 թ. ծնված Ա. Հ.-ը և 1987 թ. ծնված Ա. Մ.-ը: Վերջիններս հոսպիտալացվել են Գյումրու բժշկական կենտրոն:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: