Բավ է պառակտվել
11-03-2015 08:43

Պայթեցվել է Խարկովի մոտակայքում գտնվող երկաթգծի հատվածը

Խարկովի մոտակայքում գտնվող երկաթուղու վրա պայթյուն է թնդացել այն պահին, երբ երկաթգծով անցնում էր Լուգանսկից ուղևորվող գնացքը, հաղորդվում է շրջանային ՆԳՆ-ի վարչության կայքում: «21.45-ին՝ Չուգուևոյի մոտակայքում, (Խարկովից 40 կմ հեռավորության վրա), Լիսիչանսկ-Խարկով երկաթգծի հատվածում ճայթյուն է հնչել: Երկաթգծի հատվածին վնասվածք է հայտնաբերվել», - ասված է հաղորդագրության մեջ: Դեպքի վայրի զննման արդյունքում 13-րդ վագոնի տակ հայտնաբերվել է երկաթգծի հատվածի վնասվածք: «Գնացքի շարժակազմը աննշան վնասվածքներ է ստացել: Տուժածներ չկան», - նշված է հաղորդագրության մեջ: