Բավ է պառակտվել
09-04-2015 09:37

Քիմ Քարդաշյանի Հայաստան այցին անրադառցել են թուրքական ԶԼՄ-ները

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարց այցին անդրադարձել են թուրքական հայտնի լրատվամիջոցները։ Ինչպես օրինակ թուրքական Hurriyet-ը գրում է, որ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան է մեկնում։ «Հայաստանում Քարդաշյան ընտանիքի անցկացրած 8 օրերը նկարահանվելու են և ամեն ինչ ցուցադրվելու է Keeping Up With The Kardashians ռեալիթի ծրագրում»,-գրում է պարբերականը։ ԱՄՆ հեռուստատեսությունում Ցեղասպանության քարոզչություն։ Նման վերնագրով է Քարդաշյանի հայաստանյան այցը մեկնաբանել թուրքական Superhaber.tv-ին։ Թուրքական Internethaber կայքն էլ գրում է, որ Քիմ Քարդաշյանը օդանավակայանում լրագրողների հայտնել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի համար է այցն իրականացնում։ «Հայրս՝ Ռոբերտ Քարդաշյանը, հայ էր, եւ այս այցը մեր ընտանիքի համար շատ կարեւոր է»,-Քիմի խոսքերը մեջբերում է Internethaber-ը։