Բավ է պառակտվել
21-05-2015 15:49

Հռոմի Պապի ելույթը դուրս չի մնա ՄԻԵԴ-ի ուշադրության կենտրոնից. ՀՀ գլխավոր դատախազ

Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն ակնկալվում է հինգ-վեց ամսվա կտրվածքով. մայիսի 21-ին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով պատգամավոր Թևան Պողոսյանի՝«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի վերաբերյալ հարցին: Հունվարի 28-ին Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանումտեղի ունեցավ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումը: Գործի վերաբերյալ դատարանի վճիռը դեռ չի կայացվել: Կոստանյանը նշեց, որ Հայաստանի համար գործը առանձնահատուկ կարևորություն ունի՝ ելնելով երկու հանգամանքից: Նախ՝ առաջին անգամ է՝ Հայոց ցեղասպանության հարցը քննարկման առարկա դառնում միջազգային իրավական հարթությունում: Երկրորդ՝  դատարանում վիճարկվում է հարցը, որ Հայոց ցեղասպանությունը չի կարելի համադրել Հոլոքոստի հետ, այսինքն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի  կողմից քննարկման առարկա է դարձել Հայոց ցեղասպանությունը բացասական տեսանկյունից դիտարկելու մոտեցումը, ինչը Հայաստանի կառավարության համար գործին միջամտելու անհրաժեշտություն է առաջացրել: Կոստանյանի խոսքով՝ ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց մեծ եղեռնը «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» անվանելը շատ կարևոր նշանակություն ուներ ոչ միայն քաղաքական, հասարակական տեսանկյունից: «Այն կունենա նաև իրավական լուրջ հետևանքներ, և ես համոզմունք ունեմ, որ այդ փաստը ՄԻԵԴ-ի ուշադրության կենտրոնից դուրս չի մնա»,- ասաց գլխավոր դատախազը: