Բավ է պառակտվել
19-03-2015 14:53

Նեմցովի սպանության համար խոստացվել է 5 մլն ռուբլի. ԶԼՄ-ներ

Ռուսաստանի քննչական մարմիններում հարցաքննությունների ժամանակ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեղադրյալ Զաուր Դադաևը, ենթադրաբար, հայտարարել է, որ քաղաքական գործչին վերացնելու համար նրան խոստացել են 5 միլիոն ռուբլի:
Դադաևի խոսքով՝ Ռուսլիկ անունով մեկն առաջարկել է նրան սպանել Նեմցովին իր արտահայտությունների համար՝ խոստանալով «գործողության համար» հինգ միլիոն ռուբլի վճարել: 
Դադաևը բացատրել է, որ Նեմցովին չի սպանել փողի համար, այլ՝ իր կրոնական հայացքների համար, որոնք ամբողջությամբ համընկնում էին «պատվիրատուի» հայացքների հետ:
Սակայն հարձակման ոչ բոլոր մասնակիցներն էին պատրաստ «աշխատել» անվճար: 
Ինչպես հիշեցնում է «Росбалт»-ը, գործի նյութերում ասվում է, որ Նեմցովին սպանել են Մուհամեդ մարգարեի «ծաղրանկարների հրապարակումների ակտիվ պաշտպանության համար»: 
Սակայն ՌԴ քննչական կոմիտեում կարծում են, որ սպանության ենթադրյալ իրականացնող Զաուր Դադաևը գործել է անհայտ անձանց «պատվերով», որոնք կիսում էին նրա կրոնական հայացքները: