Բավ է պառակտվել
04-03-2015 17:47

Նուբարաշենում սպանված երրորդ անձի ազգանունը Նազարյանց է

Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում այսօր՝ մարտի 4-ին, հնչած կրակոցների հետեւանքով մահացած երրորդ անձը Մեսրոպ Նազարյանցն է։ Այս մասին հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն։ Նշենք, որ ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ նրա ազգանունը Մելիքյան է, ինչը լրատվամիջոցներին հիմք էր տվել ենթադրելու, որ նա «Օշականցի Գեւորիկի» եղբորորդին է։ Հիշեցնենք, որ, ըստ հրապարակումների, մոտ մեկ տարի առաջ լարվել էին «Օշականցի Գեւորիկի» եւ այսօրվա կրակոցների հետեւանքով սպանված «Երրորդմասցի Լյովիկի» հարաբերությունները։ ՔԿ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ կրակոցների հետեւանքով մահացել է երեք անձ՝ Թադեւոսյան Դրաստամատ Հակոբջանի, Ղազարյան Լեւոն Միհրանի, Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի։