Բավ է պառակտվել
14-10-2014 16:04

Ռուսաստանը մուտքը փակել է 1,1 միլիոն օտարերկրացու համար

Օտարերկրացիների թիվը, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է, գերազանցել է 1 միլիոնը, հայտարարել է Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության արտաքին աշխատանքային միգրացիայի վարչության ղեկավար Սերգեյ Տեմրյակովիչը, փոխանցում է kommersant.ru-ն: 
Տարեսկզբից Միգրացիոն ծառայության մարմիններ է ուղարկվել ՌԴ մուտքը փակելու մասին 460 հազարից ավելի դիմում, ինչը 146 տոկոսով ավելի է անցած տարվանից, նշել է գերատեսչության ներկայացուցիչը: 
«2012 թվականի հունվարի 1-ից, երբ սկսել ենք ակտիվ օգտագործել այդ օրենքը, մուտքը փակվել է 1,1 միլիոնից ավելի քաղաքացիների համար»,- ասել է Տեմրյակովիչը: