24-11-2016 14:09

Կարմիր հրապարակում սահադաշտի մուտքն առավոտյան ժամերին ազատ կլինի

Մուտքը ԳՈՒՄ-ի սահադաշտ ազատ կլինի աշխատանքային և հանգստյան օրերի առավոտյան: Սահադաշի առավոտյան սեանսները, որը կբացվի նոյեմբերի 30-ին Կարմիր հրապարակում, հնարավոր կլինի այցելել անվճար, հայտնում է ԳՈւՄ-ի մամուլի ծառայությունը: Բացառություն կլինեն միայն Ամանորյա տոները: Այս տարի ԳՈՒՄ-սահադաշտում կշարունակվի վարպետության դասերի ավանդույթը: Ալեքսեյ Յաշինը ցանկացողներին կպատմի այս մարզաձևի բոլորի առանձնահատկությունների մասին: Վարպետության դասերը կլինեն անվճար, սակայն դրանց մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ԳՈՒՄ-ի կայքում: Այս տարի Կարմիր հրապարակի սահադաշտը զարդարված կլինի ռուսական ավանգարդի ոճով: