Բավ է պառակտվել
17-11-2016 09:58

Ռոբերտ Քոչարյանը կրկին պապիկ է դարձել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ևս մեկ անգամ պապիկ է դարձել: Նրա ավագ որդին՝ Սեդրակը, չորրորդ երեխան է ունեցել, երեք աղջիկներից հետո՝ արու զավակ։

Ծննդաբերությունն այս անգամ եղել է «Էրեբունի» հիվանդանոցում, ողջ օրը հիվանդանոցը «պաշարված» է եղել Քոչարյանի ընտանիքի մտերիմների ու հարազատների թանկարժեք մեքենաներով:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի թոռնիկները ևս ծնվել են այս հիվանդանոցում։ Նրանց բոլորին «ընդունել» է հայտնի բժիշկ Անդրանիկ Պողոսյանը: