Բավ է պառակտվել
24-09-2016 09:46

Հայ–ռուսական երկրորդ երիտասարդական համաժողովը տեղի կունենա Երևանում

Հայ–ռուսական երկրորդ երիտասարդական «Ընդհանուր հայացք դեպի ապագա» համաժողովը տեղի կունենա տեղի կունենա Երևանում` հոկտեմբերի 12-14-ը: Այս մասին հայտնել է ռուս-հայկական երիտասարդական դաշինքի նախագահ Ռաֆայել Պողոսյանը:

«Երիտասարդական ֆորումի նպատակն է ամրապնդել և միավորել երկու երկրների երիտասարդներին, Եվրասիական ինտեգրման գաղափարների և արժեքների խթանումը», - ասել է Պողոսյանը:

«Ընդհանուր հայացք դեպի ապագա» Ռուսաստան-Հայաստան երիտասարդական Ֆորումը տեղի է ունենում երկրորդ տարին: Այն հաղորդակցության արդյունավետ հարթակ է, որը միավորում է Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդներին, նշում են կազմակերպիչները:

Համաժողովի ընթացում նախատեսված է լիագումար նիստ, թեմատիկ սեկցիաներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների, Ռուսաստանի և Հայաստանի պետական մարմինների, անվանի փորձագետների, հասարակության շրջանում կարծիք ձևավորող առաջատարների մասնակցությամբ:

Միջոցառման շրջանակներում կանցկացվեն սեմինարներ երկու ուղղություններով. «Հումանիտար համագործակցություն` ԶԼՄ, սոցիալական ցանցեր և հասարակական գործունեություն» և «Հայաստան-Ռուսաստան-ԵՏՄ`  ինտեգրման գործընթացի տնտեսական ասպեկտները և նոր հեռանկարներ երիտասարդների համար»: