Բավ է պառակտվել
14-03-2015 16:57

Կազանում հրդեհի գործով ձերբակալվեց երկրորդ կասկածյալը

Կազանում «Ադմիրալ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի քրեական գործով ձերբակալվեց երկրորդ կասկածյալը, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն: Ինչպես նշում են քննիչները, ձերբակալվածը «Զարյա» վարձակալ ընկերության անվտանգության տեխնիկայի գծով տնօրենի տեղակալ Նիկոլայ Կայեկինն է: Նա չի ճանաչելիր մեղքը: Ավելի վաղ տվյալ գործով ձերբակալվել է ընկերության տնօրեն Հուսեյն Ղահրամանովը: Հրդեհը Կազանոի «Ադմիրալ» առևտրի կենտրոնում բռնկվել է չորեքշաբթի ցերեկը ևարագ տարածվեց չորսհազար քառակուսի մետր մակերեսով: Հրդեհվելուց երկու ժամ անց փլուզվել է շենքի մուտքերից մեկը, և փլատակների տակ մարդիկ են հայտնվել: Ըստ վերջին տվյալների՝ հայտնաբերվել է 17 զոհվածների մարմինները, փլատակների տակ կարող են լինել նաև ևս 19 անհայտ կորած մարդիկ: «Մարտի 13-ին ձերբակալվել է հանցագործության մեջ կասկածվող «Ադմիրալ» առևտրի կենտրոնին հարող «Զարյա» ընկերության անվտանգության տեխնիկայի գծով տնօրենի տեղակալ, 34-ամյա Նիկոլայ Կայեկինը», - ասվում է հաղորդագրության մեջ: