Բավ է պառակտվել
31-10-2016 17:50

Երկրաշարժ` Լոռիում

Այսօր երկրաշարժ է գրանցվել է Լոռու մարզում։

ՀՀ ԱԻՆ–ի հաղորդմամբ, հոկտեմբերի 31-ին տեղական ժամանակով ժամը 15.04-ին (Գրինվիչի ժամանակով` 11.04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.1 մագնիտուդով երկրաշարժ` հյուսիսային լայնության 40.770 և արևելյան երկայնության 44.360աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան):

Օջախի խորությունը` 10 կմ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը զգացվել է Վանաձորում՝ 2-3 բալ ուժգնությամբ: