Բավ է պառակտվել
29-05-2014 11:19

Վթարի է ենթարկվել Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը

Երեւանում մայիսի 25-ի երեկոյան վթարի է ենթարկվել Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հանրապետության մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը, զոհեր եւ վիրավորներ չկան:

Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 22:00-ի սահմաններում Կորյուն փողոցի վրա: Միմյանց են բախվել միանգամից չորս մեքենա: Մեքենաներից մեկը՝ Hyundai մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը եղել է ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:

Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: