Բավ է պառակտվել
16-12-2014 10:32

Վթար Սեւանի ճանապարհին

Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 16-ին, ժամը 07.40-ին տեղեկատվություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի ՃՈ հենակետի մոտակայքում վթար է եղել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ4 միջպետական ավտոճանապարհի Սեւան-Երեւան 7-րդ կմ-ի մոտ բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 NA 039 պետհամարանիշի եւ «ԿռԱԶ» մակնիշի 490 US 34 պետհամարանիշի ավտոմեքենաները: Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին (անձը պարզել չի հաջողվել) դուրս են բերել ավտոմեքենայից, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սեւան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները հոսնաքազրկել եւ գազազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: