Բավ է պառակտվել
19-02-2014 11:01

ՃՏՊ Նոր Նորքում. կա 3 զոհ

Այսօր, ժամը 05.42-ին ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածում՝ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 13 AP 003 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է Դավիթ Բեկ փողոցի թիվ 222 հասցեում գտնվող «Ար դելիկատես ՍՊԸ-ի պատին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ` 1973 թ. ծնված Ա. Բ.-ի դին:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված 2 ուղևորների դիերը (մոտ 35-40 տարեկան), հոսանքազրկել ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: