Բավ է պառակտվել
13-10-2014 10:45

Ավտովթար Մարտունիում. զոհվել է 17-ամյա քաղաքացին

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 01.20-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ 10 միջպետական ավտոճանապարհի Մարտունի-Ներքին Գետաշեն հատվածի 4-րդ կմ-ում «ԳԱԶ-24» մակնիշի 25ՏԼ045 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչից վարորդ՝ 1997թ. ծնված Ա. Գ.-ն և ուղևոր՝ 1994թ. ծնված Ա. Հ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ Ա.Գ.-ն մահացել է, իսկ Ա.Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենան: