Բավ է պառակտվել
15-07-2014 13:21

Զոհվել է 2 և տուժել՝ 80 մարդ՝ Մոսկվայի մետրոպոյի վթարի հետևանքով (ֆոտո)

Այսօր առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 2, հոսպիտալացվել է 22 մարդ: Այս մասին տեղեկացնում է տեղեկացնում է ИТАР-ТАСС –ը:


«Հաստատվել է տեղեկությունը՝ երկու զոհի մասին։ Եվս 22-ը հիվանդանոց են տեղափոխվել»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Բուժօգնության է դիմել 80 մարդ։ Վթարի ենթարկված գնացքից տարհանվել է առնվազն 200 մարդ։

Ոստիկանությունը շրջափակել է տեղանքը։ Տարհանումն արդեն ավարտվել է։ Դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 60 խումբ, ինչպես նաև 25 փրկարար խումբ։

Նշենք, որ Մոսկվայում մետրոյի գնացքի 3 վագոն դուրս են եկել ռելսերից: