Բավ է պառակտվել
24-10-2014 09:10

Ավտովթար Լոռու մարզում. մեկ հոգի մահացել է

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 20:20-ի սահմաններում ճՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր- Ալավերդի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել: 
Պարզվել է, որ Volkswagen Passat մակնիշի 34 PQ 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ալավերդիից դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով մեկ հոգի մահացել է մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: