Բավ է պառակտվել
13-01-2014 09:06

Մահվան ելքով վթար Գյումրիում

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 03.01-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «ՍԿԱՆԻԱ» մակնիշի SAO-822 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով վարորդը՝ 1957թ. ծնված Գ. Յ. (Վրաստանի Հանրապետության քաղաքացի), տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1982 թ. ծնված Զ. Կ. (Վրաստանի Հանրապետության քաղաքացի): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: