29-01-2014 16:41

Գազի արտահոսքով ՃՏՊ

 Այսօր, ժամը 09.19-ին ԱԻ նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին` Գեղակերտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի 7-րդ կմ-ում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 77ԼՕ066 պ/հ (վարորդ Կ.Ս.), «Ֆոլկսվագեն Պասսատ» մակնիշի 30ԼՏ370 պ/հ (վարորդ Ն.Ղ.), «ՎԱԶ-2106» մակնիշի 35ՕV547 պ/հ (վարորդ Վ.Գ.), «Մերսեդես-E230» մակնիշի 35ՍՏ393 պ/հ (վարորդ Զ.Հ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 29ՏԼ713 պ/հ (վարորդ Ա.Մ.) ավտոմեքենաները, վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառին. տուժածներ չկան:
Ավտոմեքենայի գազի արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով:
Հրշեջ-փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան: