Բավ է պառակտվել
28-10-2014 08:26

Ախթալա-Շամլուխ ավոճանապարհին մեքենան գլորվել է ձորը և հրդեհվել

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 28-ին՝ ժամը 04.15-ին, տեղեկություն է ստացվել, որ Ախթալա-Շամլուխ ավոճանապարհի 2-րդ կմ-ում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը և հրդեհվել: 
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ճանապարհի երթևեկելի հատվածում այրվում է «ՄԱԶ» մակնիշի 465 OV 61 պետհամարանիշով բեռնատարը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.51-ին, մարվել՝ 05.15-ին: Ամբողջությամբ այրվել է վարորդի խցիկը: