Բավ է պառակտվել
12-08-2016 05:56

ՀՀ-ի և Իրանի քաղաքացիները կարող են փոխայցելություններ կատարել առանց մուտքի արտոնագրի

Ուժի մեջ է մտել 2015 թվականի հունիսի 5–ին մուտքի արտոնագրերը չեղյալ հայտարարելու մասին հայ–իրանական ստորագրած հուշագիրը։

Փաստաթղթի համաձայն, Հայաստանի և Իրանի քաղաքացիները կարող են մուտք գործել, տարանցիկ ճանապարհով անցնել և մյուս երկրի տարածքում առանց մուտքի արտոնագրի մնալ 90–ից 180 օրվա ընթացքում, ասվում է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքի ֆեյսբուքյան էջում։

Առանց մուտքի արտոնագրի ռեժիմն ուղղված է երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերի ամրապնդմանը։