Բավ է պառակտվել
05-06-2015 11:01

ԱԺ-ում քննարկվել է մարդու իրավունքների պաշտպանության հարցեր

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հունիսի 4-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչի հետ: Ողջունելով դեսպանին` Էլինար Վարդանյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը երկու երկրների համագործակցությունն առավել զարգացնելու հարցում: Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին եւ ձեռքբերումներին` հանձնաժողովի նախագահն առանձնացրել է մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ՀԿ-ների մասին օրենքի նոր նախագծին, կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքներին, ընտանեկան բռնությանն ու երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրներին: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Քեթրին Լիչը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկու երկրների խորհրդարանական հարաբերությունների սերտացմանը: Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: