Բավ է պառակտվել
14-07-2016 10:37

«Արևիկ ազգային պարկում» բռնկված հրդեհը մեկ օր է չի հաջողվում մարել

Հուլիսի 13-ին` ժամը 14:43-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասում այրվում է խոտածածկ տարածք. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 100 հա խոտածածկույթ, որից 2,5 հա-ն՝ «Արևիկ Ազգային Պարկի» տարածքում:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են թիվ 56 ՀՓՋ-ից 22 հրշեջ-փրկարար, Մեղրիի ՈԲ-ից 7 աշխատակից, «Արևիկ ազգային պարկի» 13 և «Մեղրի ՃՇՇ»-ի 6 աշխատակից:

Տեղեկատվություն ստացվեց, որ ներկա պահին հրդեհի օջախը գտնվում է անանցանելի, ժայռոտ հատվածում, անվտանգության նկատառումներից ելնելով որոշում է կայացվել դադարեցնել հրդեհաշիջման աշխատանքները և շարունակել հուլիսի 14-ին՝ ժամը 06։00-ին:

Հրդեհի հնարավոր տարածման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով՝ դեպի բնակելի և անտառապատ տարածքներում հրշեջների և «Արևիկ ազգային պարկի» 3 աշխատակիցների ուժերով ժամը 20։20-ից սահմանվել է հերթապահություն:

Հուլիսի 14-ին՝ ժամը 06։10-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Արևիկ ազգային պարկի» 25 աշխատակից, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 50 զինծառայող և տեղի 15 բնակիչ (ժ.06:47-ին հասնելով սարի ստորոտին՝ ճանապարհի մնացած հատվածն շարունակել են ոտքով):
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: