Բավ է պառակտվել
02-05-2016 10:50

Հալեպի հրթիռակոծման հետևանքով հայ մայր ու դուստր են վիրավորվել

Հալեպի բնակելի թաղամասերի հրթիռակոծումն ահաբեկչական խմբավորումների կողմից շարունակվել է նաև կիրակի օրը։
Ընդհանուր առմամբ՝ հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 43 մարդ։
Վիրավորների թվում երկու հայուհիներ կան՝ մայր և դուստր։
Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, վիճակը մտահոգիչ չէ։
Հիշեցնենք, որ չնայած Սիրիայում փետրվարի 27-ին հաստատված հրադադարին՝ Հալեպում վերջին օրերին իրավիճակը չափազանց սրվել է։
Հալեպի քրիստոնեաբնակ, հայաբնակ թաղամասերի հրթիռակոծությունների հետևանքով վերջին օրերին տասնյակ մարդիկ են զոհվել։ Հաղորդվել է առնվազն 3 հայ զոհի մասին։