Բավ է պառակտվել
30-07-2016 10:19

Նախորդ գիշերվա միջադեպի ժամանակ բերման է ենթարկվել 165 մարդ. ՀՀ Ոստիկանություն

Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 165 հոգի: Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական վարչությունից:

Նշենք, որ Խորենացի փողոցում և Սարի թաղում գիշերը տեղի են ունեցել բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև, ոստիկանությունը ցույց ցրելու համար կիրառել է հատուկ միջոցների։ Գիշերվա իրադարձությունների հետևանքով կան մի քանի տասնյակ տուժածներ։