Բավ է պառակտվել
22-10-2016 14:05

Վրաստանում վթարի հետևանքով ազգությամբ հայ ժամկետային զինծառայող է մահացել

Հոկտեմբերի 21-ին Վրաստանում Դեդոփլիսծղարո-Սիղնաղի-Թբիլիսի ճանապարհին 37 զինվորների տեղափոխող «Կամազ» է շրջվել, ինչի հետևանքով մահացել է մեկ ազգությամբ հայ զինվոր, մի քանի հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին ասաց Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավար Գագիկ Կարսլյանը: «Վթարը տեղի է ունեցել երեկ, ինչի հետևանքով Նինոծմինդայի բնակիչ է մահացել, ով ժամկետային զինծառայող էր վրացական բանակում: Մահացածը 1996 թվականին ծնված Հակոբ Սամվելի Մալխասյանն է: Այսօր առավոտյան դին տեղափոխել են Նինոծմինդա»,– ասաց նա: Գագիկ Կարսլյանը նաև հավելեց, որ Հակոբ Մալխասյանը տասն օրից զորացրվելու էր: Նշենք, որ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ցավակցել է Մալխասյանների ընտանիքին Հակոբ Մալխասյանի մահվան կապակցությամբ: