Բավ է պառակտվել
27-03-2015 12:11

Շուտով Երկրին հսկայական աստերոիդ կմոտենա

Ուրբաթ` մարտի 27-ին, Երկրի մոտով վտանգավոր աստերոիդ կանցնի: Գիտնականները այն կոչել են 2014-YB35: Ամեն դեպքում պետք չէ վախենալ տիեզերային հյուրից` հաշվի առնելով այն հսկայական տարածությունը, որի վրա այդ պահին գտնվելու է մեր մոլորակը: Ըստ մասնագետների հաշվարկների` աստերոիդը կանցնի Երկրից 4,5 մլն. կիլոմետր հեռավորության վրա: Դա մոտավորապես Երկրի և Լուսնի միջև եղած տարածությունից 11 անգամ ավել է: Օբյեկտի արագությունը կկազմի շուրջ 37 կմ/ժ.: Աստերոիդը հայտնաբերվել է գիտնականների կողմից նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին Կատալինյան երկնային տեսության ժամանակ (Catalina Sky Survey): Ենթադրաբար օբյեկտի լայնքը կազմում է 500 մետր, իսկ որոշ տեղեկությունների համաձայն` 1 կմ.: Վերջինիս այլ ֆիզիկական առանձնահատկությունները անհայտ են: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻՆ կանխատեսում էր կազմել, որի համաձայն մոտակա 35 տարվա ընթացքում Երկրին կարող են մոտենալ 7 -945 մետր չափի աստերոիդներ: