Բավ է պառակտվել
27-09-2013 14:06

Սեպտեմբերի 27-ը Զբոսաշրջության համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 27-ին նշվում է Զբոսաշրջության համաշխարհային օրը, որը սահմանել է Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության Գլխավոր վեհաժողովը 1979 թվականին: Հայաստանում զբոսաշրջության օրը պետականորեն նշվում է արդեն երրորդ տարին: 

Տոնը նշվում է 1979 թ.-ից` Համաշխարհային տուրիստական կազմակերպության առաջարկով: Ըստ տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանի, պետական միջոցառումներն այս առնչությամբ նախատեսված են սեպտեմբերի 30-ին: 

Նշենք, որ աշխարհում առաջին զբոսաշրջային գործակալությունը 1841 թ. բացել է Թոմաս Կուկը` Անգլիայում: