Բավ է պառակտվել
23-06-2015 22:27

Ցուցարարների պահանջներից մեկը կատարվել է

Բաղրամյան պողոտայում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված երիտասարդները բոլորն էլ ազատ են արձակվել: Այդ մասին քիչ առաջ պողոտայում ցուցարարներին հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Հիշեցնենք, որ բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակելու մասին պահանջը ակցիայի մասնակիցների պահանջներից մեկն էր: Նշենք՝ նրանք նաև պահանջում էին՝ ում նկատմամբ կա քրեական գործ, դրանք բոլորը կարճվեն: Իսկ ամենագլխավոր պահանջը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կասեցնելն է: