Բավ է պառակտվել
15-08-2016 13:17

ՊՆ վթարված ավտոմեքենայի բոլոր զինվորներն էլ տեղափոխվում են հոսպիտալ

Այսօր առավոտյան Երևանի Հյուսիսային ավտոկայանի մերձակայքում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է ոչ թե 8, այլ 16 զինծառայող. տղաներն այս պահին տարբեր հիվանդանոցներից տեղափոխվում են Զինվորական հոսպիտալ: Այս մասին  ասաց Մուրացանի զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:

«Բոլորին կհետազոտենք, լիարժեք կասենք»,- զինվորների առողջական վիճակի ու ստացած վնասվածքների վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց հոսպիտալի տնօրենը: Հստակեցմանը, թե որևէ մեկի մոտ կյանքին սպառնացող վտանգ չկա՞, Ասատուրյանը պատասխանեց. «Կարծում եմ, ոչ, բայց վաղ հայտարարություններ չանենք, կհետազոտենք, կասենք»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեռևս անհայտ պայմաններում Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով 8 հոգի տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել զինվորականներն ու քաղաքացիները և բոլորին իրենց ավտոմեքենաներով տեղափոխել զինվորական հոսպիտալ։ Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում և թվով 16 զինծառայող էր տեղափոխում։